Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտե

Տեղեկատվություն ստանալու հարցման կարգ

Ինչպե՞ս ստանալ տեղեկություն

Տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, որը սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները:

Ի՞նչ է տեղեկատվության ազատությունը

Տեղեկատվության ազատությունը՝ տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է: