info
Կայքի անգլերեն և ռուսերեն տարբերակները մշակման փուլում են։
Ծառայություններ
Մասնագիտական կարծիք
chevron_rightԼեզվի կոմիտեն քաղաքացիներին տրամադրում է մասնագիտական կարծիք, եթե քաղաքացուն անհրաժեշտ է գիտական աղբյուրների, նորմատիվ բառարանների և լեզվաբանական գիտելիքների հիման վրա գրավոր և բանավոր տեքստերի, դրանց առանձին բառերի, արտահայտությունների և այլ լեզվական միավորների վերլուծություն։
Լեզվական պարզաբանում
chevron_rightԼեզվի կոմիտեն քաղաքացիներին տրամադրում է լեզվական պարզաբանումներ, եթե անհրաժեշտ է
- ստանալ բացատրություն լեզվական բարդ իրողության վերաբերյալ,
- անվան և/կամ ազգանվան վերաբերյալ ճիշտ տառադարձումը և գրելաձևը,
- լեզվական իրողության մասին նորմատիվ և գիտական աղբյուրների մասին տեղեկություններ։
Լեզվական փորձաքննություն
chevron_rightԼեզվի կոմիտեն քաղաքացիներին տրամադրում է լեզվական փորձաքննություն, եթե
- քաղաքացին ունի բառի/արտահայտության/տեքստի լեզվական մեկնաբանման կարիք,
- քաղաքացուն անհրաժեշտ է փաստարկված և համակողմանի լեզվական (վերլուծական) եզրակացություն։