Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտե

Մեր մասին

Լեզվի կոմիտեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակա մարմին է։ Կոմիտեին է վերապահված լեզվի բնագավառում պետական քաղաքականության մշակումը, այդ քաղաքականության իրականացման ապահովումը, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը։

Լեզվի կոմիտեի ստեղծման պատմությունը

Լեզվի Կոմիտեն ստեղծվել է 1993 թվականի հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության կառավարության հմ. 531 որոշմամբ՝ որպես ՀՀ Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն։ 2002 թվականին ՀՀ Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունը վերակազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության առանձնացված ստորաբաժանման՝ գործադիր իշխանության հանրապետական մարմնի կարգավիճակով։

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2018 թվականի ապրիլի 9-ից  Կրթության և գիտության նախարարության լեզվի տեսչությունը գործում է որպես Լեզվի կոմիտե։

Լեզվի կոմիտեի նպատակներն են`

  • Հայաստանի Հանրապետության պետական լեզվի շահերի պաշտպանությունը, լեզվի բնագավառում պետական միասնական քաղաքականության մշակումը և այդ քաղաքականության իրականացման ապահովումը,
  • հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում պետական լեզվի` հայերենի գործառության ապահովումը։

Լեզվի կոմիտեի խնդիրներն են`

  • «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հայերենի կիրառությունը կարգավորող օրենքների, այլ իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագրի պահանջների կատարման ապահովումը,
  • Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվի` արդի գրական հայերենի բառակերտման, տերմինաբանության (եզրաբանության), ուղղագրության, ուղղախոսության, տառադարձության և կետադրության կանոնարկման սկզբունքների մշակմանը, ինչպես նաև ուղղագրության միասնականացմանը նպաստելը,
  • Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող հայերի շրջանում հայերենի պահպանմանն ու տարածմանը աջակցելը,
  • Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը երաշխավորելը,
  • լեզվավիճակի ուսումնասիրության, վերլուծության և գնահատման հիման վրա լեզվի բնագավառը կարգավորող օրենսդրությունը կատարելագործելը:

Լեզվի կոմիտեն ունի երկու բաժին