Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտե

Ներքին և արտաքին ազդարարում

Ներքին և արտաքին ազդարարման հարցերով պատասխանատու

ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահի օգնական՝ Մարինե Մկրտչյան

Հեռ.՝ (+374 10) 266879 (13)
Էլհասցե՝ marine.mkrtchyan@escs.am 

Ի՞նչ է ազդարարումը

Ազդարարում՝ ազդարարի կողմից պետական մարմիններում, կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդում օրենքով նախատեսված իրավասու անձին կամ մարմին։

Ո՞վ է համարվում ազդարար

Ազդարար՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ` կապված այն պաշտոնատար անձի կամ մարմնի հետ, որի հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական հարաբերությունների մեջ, կամ որին դիմել է ծառայությունների մատուցման նպատակով, կամ որը սխալմամբ ընկալվել է որպես ազդարար:
Անձը համարվում է սխալմամբ ընկալվող ազդարար, եթե նա չազդարարելով ընկալվել է որպես ազդարար այլ անձանց կողմից, կամ որի հանդեպ կիրառվել են վնասակար գործողություններ։

Որո՞նք են ազդարարման նպատակները

  • բացահայտել կոռուպցիոն բնույթի դեպքերը, շահերի բախման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտումները, հանրային շահերին ուղղված այլ վնասները,
  • նվազեցնել և կանխարգելել կոռուպցիան,
  • նպաստել կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը: