Հանրային քննարկման է դրվել ««Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը
մայիսի 26, 2026
Նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասը վերաբերում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքում առկա բացերին։
- Փոփոխությունների թվում է նաև հրապարակային գրվածքների (գովազդ, ցուցանակ, ծանուցման բնույթի այլ հրապարակային գրվածք) լեզվական ձևավորման պահանջների նախատեսումը, ինչպես նաև դրանց լեզվական ձևավորման կարգը։
- Օրենքի միատեսակ կիրառությանը, իրավական որոշակիության սկզբունքն ապահովելուն, օրենսդրական բացերը վերացնելուն են միտված հարակից՝ «Գովազդի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններն ու լրացումները։
- Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին պարբերության նոր խմբագրությամբ հստակեցվում է պետական լեզվաքաղաքականության բնագավառում միջոցառումներ իրականացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու մեխանիզմները։
Օրենքի նախագծին ծանոթանալ և առաջարկներ կատարել կարող եք՝ անցնելով այս հղումով. https://www.e-draft.am/projects/9225/justification