Հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը
մայիսի 26, 2026
«Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի նպատակը լեզվի բնագավառում միասնական պետական քաղաքականության ձևավորումն է:
Հայեցակարգը ծառայելու է՝
- լեզվական բաղադրիչ ունեցող ոլորտային քաղաքականություններում առավել ինտեգրված մոտեցումներ ձևավորելուն,
- լեզվական բնագավառին վերաբերող՝ ՀՀ սոցիալ-տնտեսական փոփոխություններին համահունչ ռազմավարական ծրագրեր մշակելուն,
- տեղեկատվության, գիտելիքի և հաղորդակցության արդի, միջազգային առումով մրցունակ լեզվական-հաղորդակցական միջավայր ստեղծելուն,
- հասարակության մեջ լեզվի սոցիալ-հաղորդակցական դերի հանդեպ գիտելիքի տարածմանը և հետաքրքրություն սերմանելուն։
Նախագծին կարելի է ծանոթանալ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հետևյալ հղումով. https://www.e-draft.am/projects/9616