Հանրային քննարկման են դրվել ՀՀ կառավարության որոշումներ
մայիսի 26, 2026
«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-332-Ն օրենքի ընդունմամբ լրացվել է լիազորող նորմ, որը հնարավորություն է տալիս կանոնարկելու պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների և հատուկ անունների զուգաձև կիրառությունը։
e-draft միասնական հարթակում քննարկման են դրվել՝
- «Պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում,
- «Կանոնարկման հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում։
Նախագծերի նպատակն է ձևավորել մեխանիզմներ, որոնք կապահովեն թարգմանված և փոխառված հասկացությունների նույնական և միօրինակ կիրառություն պետական փաստաթղթերում՝ հաղորդակցական մակարդակում նվազեցնելով հնարավոր թյուրըմբռնումներն ու տարբեր մեկնաբանությունները։
Նախագծերին կարող եք ծանոթանալ և առաջարկներ ներկայացնել՝ անցնելով այս հղումով․ https://www.e-draft.am/projects/10073