ՀՀ լեզվի կոմիտեի՝ հուլիսին նախատեսած մշտադիտարկումները
հուլիսի 06, 2026
ՀՀ լեզվի կոմիտեն հուլիսի 15-17-ը իրականացնելու է Գյումրու Վարդանանց հրապարակի ու հարակից փողոցների 150 մետր շառավղով տեղադրված հրապարակային գրվածքների լեզվավիճակների մշտադիտարկում:
Մշտադիտարկմամբ կարձանագրվի՝ որքանով են հանրային գրվածքները համապատասխանում «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որ մասն է, որ մասնակի է համապատասխանում և որ մասն է, որ չի համապատասխանում։