Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտե

Նախագահ

Սիրանուշ Դվոյան

Ծնվել է 1975 թ. օգոստոսի 16-ին, Գավառ քաղաքում։

Ավարտել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցը։

1992-1997 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում։

2000 թ. ավարտել է ասպիրանտուրան։ 2001 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2000-2016 թթ. եղել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի դասախոս։ Դասավանդել է հայ բանասիրության, ժուռնալիստիկայի, արևելագիտության, պատմության ֆակուլտետներում։

2014 թ.- առ այսօր դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում։

2000-ական թթ. սկսած ակտիվ զբաղվել է գիտությամբ՝ հրատարակվելով հայաստանյան և միջազգային գիտական պարբերականներում, հանդես գալով զեկուցումներով տեղական և միջազգային գիտաժողովներում։ Կազմել և հրատարակել է խորհրդահայ, արևմտահայ և սփյուռքահայ մի շարք գրողների՝ գիտական հետազոտություններով համալրված հատորներ։

Կարևորելով գիտության, գրականության ու հանրային կյանքի միջև կապը՝ գիտական և կրթական գործունեությանը զուգահեռ 2006 թ. ակտիվորեն ներգրավվել է մի շարք այլընտրանքային հանրային-մշակութային և գիտական նախաձեռնություններում։ Մասնակցել է Ակտուալ արվեստ հանդեսի աշխատանքներին, 2011-2021 թթ. վարել է Արտերիա էլեկտրոնային հանդեսի բաժիններից մեկը։ Համակարգել է Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի հետազոտական ծրագրերը, համահիմնադիրներից մեկն է Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի։

2023 թ. դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել է ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ։